Ամերիկացի դերասանուհի, Disney ստուդիայի «Հարլիի կյանքը» սերիալի աստղ Ռոնի Հոուքը ծեծի է ենթարկել իր սիրելիին՝ Մայլս Ֆելոնին եւ հայտնվել ճաղերի ետեւում, հայտնում է TMZ-ն։
20-ամյա դերասանուհին ձերբակալվել է Լոս Անջելեսի իր բնակարանում։ Ոստիկանությունն ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդում է ստացել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները 21-ամյա Ֆելոնի վրա ծեծի հետքեր են հայտնաբերել, ինչից հետո որոշել են ձերբակալել կնոջը։
Ռոնի Հոուքը նկարահանվել է «Ժառանգություն», «S. W. A. T. հրեշտակների քաղաքի հատուկ բաժին» եւ «Շրջանում» սերիալներում։
2018թ.-ին Disney-ի մեկ այլ աստղի՝ Բելա Թոնրնին ու նրա ընկերներին, դուրս են հանել ամերկյան Յուտա նահանգի Փարք Սիթի քաղաքի հյուրանոցներից մեկից, ուր անցկացվում է «Սանդենս» կինոփառատոնը։ Խմբին «բռնացրել» էին մարիխուանա օգտագործելիս։