Հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Ալյոնա Վոդոնաեւան Premier վիդեոծառայությամբ հեռարձակված «Վոդոնաեւա. խոստովանություն» ֆիլմի ընթացքում առաջին անգամ պատմել է, թե ինչ է ստիպված եղել վերապրել մանկության տարիներին։
Վոդոնաեւայի խոսքով՝ իրեն բռնաբարել են 14 տարեկանում։ Դա տեղի է ունեցել կանգառում. նրան տղամարդ է մոտեցել ու առաջարկել տանել, նա համաձայնել է։ Սակայն տղամարդը նրան իր տուն է տարել եւ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել, ինչից հետո վերադարձրել է կանգառ։
Վոդոնաեւան պատմել է նաեւ երկու արտարգանդային հղիության մասին, որոնք վերապրել է գործարար Ալեքսել Մալակաեւի հետ ամուսնության ընթացքում։ «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչպես է արտացոլվում հոգեբանությանդ վրա, երբ երկրորդ հղիությունը եւս արտանգանդային է։ Ես կարծում էի, որ կխելագարվեմ»,- ասել է հեռուստաատղը։ Աստղի երկրորդ արգանդափողը հեռացրել են արդեն դաջվածքների մասնագետ Անտոն Կորոտկովի հետ հարաբերությունների ընթացքում։ «Ես հասկացա, որ այլեւս այնպիսին չեմ, ինչպես նախկինում, ոչ այնպիսին, ինչպես բոլորը։ Ես արդեն ինքս չեմ կարող որդուս եղբայր կամ քույր պարգեւել, քանի որ փողեր չունեմ»,- խոստովանել է Վոդոնաեւան։
Ալյոնա Վոնդոնաեւան այժմ մեծացնում է միակ երեխային՝ 10-ամյա որդուն՝ Բոգդանին։