Ինչպես նշում է Daily Mail-ը, մի քանի շաբաթ առաջ Հնդկաստանն արգելել էր TikTok-ի և 58 այլ չինական հավելվածների կիրառումը:

«Մենք արգելել ենք Չինաստանում մշակված 47 բջջային հավելված, ինչն ընդգծում է կառավարության վճռականությունն անձնական տվյալների և անվտանգության պահպանման հարցում»,-ասել է մի անանուն պաշտոնյա:

Նշվում է, որ արգելված հավելվածների շարքում են Tiktok Lite-ը, Helo Lite-ը, SHAREit Lite-ը, BIGO LIVE Lite-ը և VFY-ն:

 

Աղբյուրը նկատում է, որ Հնդկաստանում հակաչինական տրամադրությունները գագաթնակետին են հասել հունիսի կեսին. ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արգելել չինական արտադրանքի վաճառքը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շուտով երկրում կարող է արգելվել ևս 275 չինական հավելված:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանն ու Հնդկաստանը Հիմալայներով անցնող վիճահարույց սահմանին լարվածության աճի ֆոնին շարունակում են զորք կուտակել: