Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային ոճային կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է կիսատաբատ եւ նույն պրկնտով բլուզ, սպորտային կոշիկներ ու վառ երանգի գլխարկ։ Նա արձակել է վարսերը։ Մարտան ամառային ոճային կերպարը համադրել է արեւային ակնոցի հետ։ Նա հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր 6 ամսական որդու՝ Նեոյի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ Նա վառ շապիկ էր ընտրել, ջինսե տաբատ։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել։