Հուլիսի սկզբին առաջին անգամ մայրացած դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգի Storis բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգիչ Միհրանն Ծառուկյանի կինը կրում է երկարաթեւ, ձիու պատկերներով վերնաշապիկ։ Նա արձակել է աիքավոր վարսերն ու նվազագույն շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Արփին գրառում չի կատարել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգչուհին առաջին ֆոտոշարքն էր ներկայացրել։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արփին սեւ հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել վառ շպարին։ «Իմ առաջին ֆոտոշարքը հղիությունից հետո»,- անգլերենով գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Հիասքանչ», «գեղեցիկ մայրիկ»։