14:11
Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար են հրապարակել

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն արդեն մեկ ամիս է, ինչ ամուսնացած են և Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում իրար հավերժ սիրելու խոստում են տվել: Այս կապակցությամբ Արփին instagram-ի իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել «ամուսնական կյանք» հեշթեգով։

«1 ամիս միասին»,–լուսանկարին կից գրել է նա:

Զույգի հետևորդներն անմիջապես արձագանքել են հրապարակմանը։

«Երջանիկ լինեք ու միշտ միասին», «Իրար համար եք ստեղծված», «Իդեալական զույգ եք»,–լուսանկարի մեկնաբանություններում գրել են նրանք։

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս