Ֆրանսիացի մոդել Թինա Կունակին, որը մեկամյա դուստր ոնի, ծննդաբերությունից հետո արագ վերադարձել է կազմվածքն ու համարձակորեն մերկանում է տեսախիցկի առաջ։ Վենսան Կասելի կինը դարձել է ներքնազգեստի ապրանքանիշի դեմքն ու մարմինը ցուցադրել ֆանստաստիկ բնապատկերի ֆոնին արված անկեղծ ֆոտաշարքի ընթացքում։

Վերջերս Վենսան Կասելի կինը նկարահանվել է @cuup ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում, որի դեմքն է։ Ֆոտոշարքի պատասխանատուն նրա ընկերուհին էր՝ Մորգան Լեյը, իսկ որպես արտ տնօրեն հանդես է եկել հենց Կունակին։

Թինան Instagram-յան էջում հրապարակում է ֆոտոշարքի լուասնկարները։ Դրանցից երկուսում Վենսան Կասելի կինը սեւ ներքնազգեստ է կրում, որը ցուցադրոմ է շքեղ կազմվածքը։ Մյուսում Թինան միայն սպիտակ անդրավարտիք է կրում ու պատկերված է թոփլես։ Մոդելը դիմահարդարված չէ։

Կունակիի ամուսինն ավելի վաղ կնոջ լուսանկարի մեկնաբանություններում խոստովանել է, որ հիանում է նրա գեղեցկությամբ։ «Ամազոնուհիները հունական դիցաբանութունում կին-մարտիկներ էին, բայց իմ բախտը բերել է, ինձ հետ միանգամից երկու ամազոնուհի է ապրում»։