Երգչուհի Մրայա Քերին աջակցել է Ջոն Տրավոլտային նրա կնոջ՝ Քելի Փրեսթոնի մահվանից հետո։
Մրայա Քերին Տրավոլտային աջակցության խոսքեր է հղել Instagram-ում։ «Շատ սեր եմ ուղարկում ձեզ եւ ձեր ընտանիքին այս ծանր ժամին»,- գրել է երգչուհին։
Վերջին երկու տարիներին Քելի Փրեսթոնը պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա 57 տարեկան էր։ Նա ու Ջոն Տրավոլտան ամուսնացել են 1991թ.-ին։ Նրանք երեք երեխա ունեն։
Փրեսթոնին որպես դերասանուհի հայտնիություն է պարգեւել դերը «Երկվորյակներ» ժապավենում։