Արդեն մի քանի օր է՝ համացանցում տարածում է գտել հերթական չելենջը, որը գրավել է ոչ միայն սովորական օգտատերերին, այլեւ աստղերի։
Ամերիկացի փոփ երգչուհի Մրայա Քերին միացել է Bottle Cap Challenge-ին, որի կանոնների համաձայն՝ մասնակիցը պետք է շշի խցանը բացի ոտքի օգնությամբ։ Նա տեսանյութ է հրապարակել Twitter-ի հաշվում։
Երգչուհին մի փոքր խախտել է ֆլեշմոբի կանոնները եւ օգտագործել ոչ թե ոտքերն, այլ հզոր ձայնը։ Նա փակել է մի ականջն ու սկսել երգել։ Տեսանյութում երեւում է, որ մի քանի վայրկյան անց շշի խցանը դուրս է գալիս։ «Մարտահրավերն ընդունված է»,- գրել է Քերին։
Դերասանուհի Յանա Կոշկինան, որը նկարահանվում է «ТНТ» հեռուստաալիքի սերիալներում, որոշել է հեռուն գնալ եւ շիշը բացել է կրծքով։ Կոշկինան էստաֆետը փոխանցել է հոկեյիստ Կիրիլ Կապրիզովին։
Չելենջին միացել է նաեւ բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովան։ «Նայեով արեւմտյան աստղերի ֆլեշմոբը՝ ես որոշեցի ցույց տալ, որ ռուս բալետի արտիստը եւս ի վիճակի է անել դա»,- գրել է Վոլոչկովան, որը հրաշալի է կատարել առաջադրանքը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է Զլատան Իբրաիմովիչին։ Լեգենդին գերազանցելու համար՝ նա միանգամից երկու շիշ է բացել։
#BottleCapChallenge ֆլեշմոբը սկսել է մարտիկ Կարեն Փաշիկյանը. դրա շրջանակներում հարկավոր է շշի խցանը բացել ոտքի հարվածքի միջոցով։ Չելենջի մասնակիցներն այլ միջոցներ են գտել եւ խցանը բացել տարբեր կերպ։
style.news.am