Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը, որն օրերս մայր է դարձել, դուրս է գրվել հիվանդանոցից։ Դիմահարդարման վարպետին ու նրա որդուն դիմավորելու է եկել նրա ընտանիքը. կադրերում կարելի է տեսնել վիզաժիստի ամուսնուն, որի լուսանկարը նախկինում չէր հրապարակվում։ «Առաջին անգամ դուրս ենք գալիս»,- Instagram-յան Stories բաժնում հրապարակված տեսանյութը մակագրել է նա։

 

«Նա ատում է սոցիալական ցանցերը, այդ պատճառով կա՛մ այսպիսի լուսանկարներ, կա՛մ ոչ մի լուսանկար: Նա նախընտրում է մնալ կադրի հետեւում, իսկ ես հարգում եm նրա ընտրությունը (եւ հենց այդ պատճառով հրապարակում եմ այս նկարը, իսկ հետո նա կծեծի ինձ)»,- ամուսնու մասին գրել է Գոհարը։