Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե շորտ է կրում, որը համադրել է համադրել է սպիտակ շապիկի հետ։ Անուշիկը սպորտային կոշիկներ է ընտրել ու արձակել գեղեցիկ հարդարված մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

 

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը վերնաշապիկ-զգեստ էր կրում։ Անուշիկն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ»։