րգչուհի Սոֆի Մխեյանն այս օրերին սոցիալական ցանցի իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակում։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին ամառային լուսանկար է հրապարակել։ Կադրում երգչուհին գեղեցիկ ծաղկեփունջ է բռնել։ Նա առանց շպարի է, վարսերը հավաքված են։ Կրումէ վարդագույն բլուզ, կապույտ, ոճային արեւային ակնոց։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում էր. նա սեւ-սպիտակ գունավորմամբ հագուստ էր կրում եւ նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Երգչուհին որպես աքսեսուար ակնոց էր ընտրել, մատանի։ Ի դեպ, լուսանկարը երգչուհու նոր՝ «Խորոտիկ» տեսահոլովակից էր, որը դեռ չի հրապարակվել։ Հետեւորդները գնահատել էին Սոֆիի կերպարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Դուք հիասքանչ եք»։