Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային, առօրյա, հմայիչ տեսքով։ Երգչուհին առանց շպարի է, կրում է զոլավոր հանդերձանք, կերպարն համալրում է արեւային ակնոցը։ Սոֆիի ձեռքում կա սուրճով բաժակ, իսկ նավի վրա արված կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Առավոտ... ծով տեղ, սու՞րճ»։