Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհի, երիտասարդ մայրիկ Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ երանգի բլուզ։ Մերին հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։