Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է իր գրքի, նիհարելուս հետո կյաքին այլ աչքերով նայելու մասինԼ Նա գրել է․
««Նոր կյանք է նոր մարմնում». իմ գիրքը ես գրեցի 2015 թվականին։
Ես կկիսվեմ ձեզ մեկ գլուխով։
Այս գլուխը ի սկզբանե ես չէի պատրաստվում գրել, բայց սկսեցին տարբեր նամակներ գալ հարցերով՝ ինչ է փոխվել ինձ մոտ քաշի կորստից հետո։ Ծանոթները, որոնք ինձ վաղուց չէին տեսել հանդիպման ժամանակ ասում էին, որ ես ուրիշ մարդ եմ դարձել, անճանաչելի են դարձել։
Նիհարելով ես դարձա այլ մարդ, իմ ներքին աշխարհն ինձ համար բացեց նոր հորիզոններ։ Ես բացահայտեցի եւ տեսա շատ հատկություններ: Երբեմն ինքս ինձ զարմանում էի, թե ինչպես է օրեցօր իմ կամքի ուժն ավելի ուժեղանում։ Ես հասկացա, որ չկա անհաղթահարելի ոչինչ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է հաղթահարի իր բարդույթները։
Վերահսկողություն ինքներդ Ձեր հանդեպ․ ես սովորեցի լսել ինքս ինձ։ Իմ քաշը կորուստը տեւել է 8 ամիս, որոնք տանջող եւ ծանր էին։ Բայց, ետ նայելով տեսնում եմ, թե ինչպիսի ճանապարհ եմ անցել եւ հպարտանում եմ։ Ես նաեւ կարողացա գրել այս գիրքը, եւ դա իմ նոր կյանքի շնորհիվ էր: Այժմ իմ կյանքի կարգախոսն է․
Չեն լինում տգեղ կանայք, լինում են ծույլերը։
Թույլ տվեք Ձեզ լինել գեղեցիկ եւ նպատակասլաց»։