Ամանորն «սարերի ետևում» չէ, և մեզանից յուրաքանչյուրը փորձում է յուրովի գեղեցկացնել իր տոնը:Life.panorama.am-ը այսուհետ կներկայացնի «Աստղային ամանոր» շարքը: Միասին կփորձենք հասկանալ, թե ինչպե՞ս, որտե՞ղ և ո՞ւմ հետ են դիմավորելու 2015 թվականը հայ հայտնիները:
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Ամանորը կդիմավորի ընտանիքի անդամների՝ մայրիկի և որդու, ինչպես նաև հարազատների շրջապատում: Մնում է միայն, որ աշխատանքային ռեժիմը ճիշտ դասավորվի: Նա հավատում է Ամանորի հրաշքներին, ամեն տարի երազանք է պահում և հուսախաբ չի լինում. «Ես միշտ երազանք եմ պահել և երազանքներս իրականացել են: Մինչև ժամացույցի զարկերը 12 անգամ խփում են, թղթի վրա արագ գրում եմ ցանկությունս, այրում, լցնում շոմպայնի բաժակի մեջ ու խմում:
Շարունակությունը` այստեղ: