Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք հեռացել էին թագավորական ընտանիքից, կվերադառնան Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է New Idea-ն:
Նշվում է, որ զույգի ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մարքլը չի կարողացել աշխատանք գտնել կինոյի ոլորտում, քանի որ արտադրությունը դադարել է: Արքայազն Հարին չգիտի, թե ինչ անել օտար երկրում:
Զույգը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, միևնույն ժամանակ՝ նրանք ստիպված են մեծ գումարներ ծախսել անվտանգության և առանձնատան վրա:
Հաղորդվում է, որ որդուն և նրա կնոջը ֆինանսապես օգնում է արքայազն Չարլզը: Նշվում է, որ բազմաթիվ դժվարությունների պատճառով Հարին նույնիսկ հոգեբանական խնդիրներ ունի:
Ինսայդերը հայտնում է, որ զույգը որոշել է վերադառնալ Բրիտանիա: Հարին և Մեգանը ծրագրում են անցկացնել մի քանի ամիս այնտեղ, մինչև չլուծեն իրենց ֆինանսական խնդիրները: