Հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը՝ Արմինկան, սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին պարբերաբար հիացնում է իր թրենդային look-երով: Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակած կադրերում երգչուհին պատկերված է  մեքենայի մեջ։ Նա կրում է սպիտակ ոճային բլուզ, արեւային ակնոց։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․  «Երբ որսում ես արեւի շողերը»։