Երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կարմիր բլուզի հետ. այն բաց է ուսի հատվածում։ Դերասանուհին արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Զարմանալի է՝ ինչ կարող է անել արեւի մի շողը մարդու հոգու հետ»,- լուսանկարներից մեկը ռուսերենով մակագրել է նա։

 

Օրեր առաջ դերասանուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Մերին համարձակ բացվածքով ճերմակ վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չէր կատարել, սակայն երկրպագուները բավականին ակտիվ էին գտնվել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Քնքուշ», «Սիրուն, բայց սենց»։