Իսպանացի մոդել Գեորգինա Ռոդրիգեսը՝ Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին, Ինստագրամի իր էջում տեղադրել է լուսանկար իր մարզումներից: Երկրպագուները մեկնաբանություններում բարձր են գնահատել ֆուտբոլիստի հարսնացուի` «տպավորիչ շպագատը»: Ռոնալդուն հանդիպել է Գեորգինային Մադրիդի հագուստի խանութներից մեկում, որտեղ աղջիկը աշխատում էր: Զույգը միասին է 2016 թվականից և խնամակալության տակ ունի չորս երեխա: