Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։
Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է առօրյա, սպորտային կերպարում․ սեւ երանգի տոպ, սպորտային տաբատ։ Հրուշն արձակել է թաց վարսերը, առանց շպարի է։ Կադրերն արվել են լոգարանում։
Ավելի վաղ հրապարակված կադրում համարձակ հայուհին արտահայտիչ շպարով էր, կերպարն ամբողջացրել էր նուրբ թեւնոցներով։ «Գեղեցկությունը ձեր հոգու պայծառությունն է»,- մեկնաբանություններում գրել էր վիզաժիստը, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցիկ դեմք, գեղեցիկ հոգի», «Շքեղ»։