Խոյ. Բարենպաստ օր է ամենաբազմաբնույթ ու հեռանկարային գործարքներ կնքելու համար, որոնց միակ նպատակը փող ստանալն է: Դուք ձգտում եք հաջողության հասնել ինչ գնով էլ որ լինի: Նշանի շատ ներկայացուցիչների թվում է, որ իրավիճակը պահանջում է անազնիվ մեթոդների կիրառությունը, սակայն դա բերում է միայն նոր բարդությունների, քանի որ նշանի ոչ մի ներկայացուցիչ լիակատար չի տիրապետում խարդավանքների արվեստին: Դուք խոստումներ եք տալիս, չպատրաստվելով դրանք կատարել, սակայն խոսքի տեր լինելուց չեք կարող խուսափել, հենց այստեղ էլ դուք կփոշմանեք ձեր թեթևամտության համար:
Ցուլ. Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտորելու համար: Որքան էլ զարմանալի է, երբեմն դա օգտակար է լինում` իրադարձությունների նկատմամբ արագ ռեակցիայի շնորհիվ, դուք առաջ եք անցնում շրջապատից, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում եք հայտնվում: Իսկ ահա անձնական հարաբերություններում ավելի լավ է չշտապեք:
Հնարավոր են տարաձայնություններ ընկերների և ազգականների հետ, չեն բացառված կոնֆլիկտներ` կապված ընդհանուր ֆինանսների և ունեցվածքի հետ:
Երկվորյակներ. Այսօր կարելի է հասնել զգալի արդյունքների: Օրվա հաղթանակները պատահական չեն` դրանք կդառնան համառ աշխատանքի, թափած լուրջ ջանքերի արդյունք: Ձեզ հաճույք է պատճառում ֆիզիկական աշխատանքը, սակայն մինչև գործի անցնելը պետք է այն հստակ պատկերացնել:
Այսօր ինքնազգացողության և բարձր տրամադրության ամենագլխավոր գրավականները կլինեն ակտիվ հանգիստը և սպորտը: Եթե դուք չկարողանաք ձեր ափերից դուրս եկող եռանդը ուղղորդել խաղաղ հունով, ապա կդառնաք շատ բռնկուն և նյարդային: Սակայն կոնֆլիկտներ չեն ծագում, քանի որ շրջապատը ձեր նկատմամբ ներողամիտ ու համբերատար է:
Խեցգետին. Օրը առանձնանում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունն անկայուն է, հերիք է մի աննշան բան, որ դուք հունից դուրս գաք: Անհանգստանալով մանրուքներից, դուք ձեր տեսադաշտից բաց եք թողնում կարևոր բաները: Ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, դուք ձգտում եք թույլ չտալ լուրջ կոնֆլիկտներ, սակայն դա ամենահեշտ գործը չի լինում:
Օրը կարելի է օգտագործել կարևոր ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցեր լուծելու համար: Հաջող են անցնում գործարքներ կնքելը, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ հաջողություն են ունենում բիզնեսում:
Առյուծ. Չնայած օրն այնքան էլ հաջող ընթացք չունի, դուք այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Վաղ թե ուշ դուք կհասնեք ձեր ուզածին, և թե հենց’ երբ դա տեղի կունենա, կախված է միայն համառությունից ու հետևողականությունից: Ձեր դաշնակից կարող են դառնալ մարդիկ, ովքեր նախկինում չեզոք դիրք էին բռնում, կամ անգամ սատարում էին ձեր հակառակորդներին:
Այսօր ձեր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը` ձեր ձեռքերի գործն է: Կարելի է նախաձեռնություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում` այն կընդունվի երախտագիտությամբ:
Կույս. Օրվա սկիզը կապված է ցավալի կորուստների և մանր միջադեպերի հետ: Սակայն իրականում հենց’ դրանք չեն ձեզ առանձնապես մտահոգողը, այլ` շրջապատի մեկնաբանությունները, որոնց դուք շատ հիվանդագին եք արձագանքում: Ձեր վիրավորված վիճակը մեծապես հնարովի է, աշխատեք այն չցուցադրել մի ավելորդ անգամ, հակառակ դեպքում հետագայում դուք ինքներդ ձեզ կմեղադրեք անհավասակշիռ կեցվածքի համար;
Դժվարություններ են ծագում կանանց հետ շփումներում, վեճերը ծագում են սովորականից ավելի հաճախակի, իսկ հարաբերություններում ներդաշնակությունը շատ փխրուն է: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:
Կշեռք. Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք պահպանում եք բարձր տրամադրությունն անկախ ամեն ինչից: Դուք այնքան եք վստահ շուտափույթ հաղթանակի մեջ, որ ուշադրություն չեք դարձնում մանրուքների վրա: Տեղի ունեցող դեպքերի նկատմամբ նման վերաբերմունքը վարակիչ է դառնում, այդ իսկ պատճառով էլ ձեզ շրջապատող մարդիկ առանձնապես չեն մտահոգվում, երբ ինչ-որ բան չի ստացվում:
Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գործողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ հենց’ ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառված, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի:
Կարիճ. Հարմար օր է ցանկացած տեսակի ստեղծագործ աշխատանքի հետ` լավ գաղափարների պակասից և երևակայության բացակայությունից դուք չեք կարող դժգոհել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, և դրանց պատասխանելով համաձայնությամբ, դուք կստանաք անգնահատելի փորձ: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ և ճիշտ եք նրանց գնահատում առաջին իսկ հայացքից:
Վատ օր չէ ուղևորությունների, դիտարժան վայրեր այցելելու համար: Հետևեք ձեր առողջությանը, աշխատեք չծանրաբեռնել ինքներդ ձեզ:
Աղեղնավոր. Օրվա առաջին կեսին պետք է շատ զգույշ լինեք` դա այն ժամանակահատվածն է, երբ սխալ թույլ տալը հեշտ է, իսկ դա ուղղելը` բավական բարդ: Դուք դժվարությամբ եք կողնորոշվում, թե ում կարելի է վստահել, իսկ ում` ոչ: Դուք կռահում եք, որ շրջապատի մարդկանցից ոմանք դիմակներ են կրում, սակայն չեք կարող ենթադրել, ինչ է թաքնված դրա ետևում: Նախազգացողությունը սովորականի պես ուժեղ չէ, և որոշումներ կայացնելը մեծ դժվարություն է ներկայացնում:
Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող է դասավորվում; Դուք կենտրոնացած եք միայն ձեր զբաղմունքի վրա, այդ իսկ պատճաոով էլ շատ բեղմնավոր եք աշխատում:
Այծեղջյուր. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչն էլ օգնում է հաջողության հասնել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել և դա հաջողության կհասցնի ձեզ: Պատրաստ եղեք չարչարվելու` չի բացառված, որ պետք լինի ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Կարելի է շինարարություն կամ վերանորոգում սկսել, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել:
Հանդիպումները հաճելի կանցնեն, հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Դուք հեշտությամբ եք հրապուրվում, կարող եք անգամ լրջորեն սիրահարվել գրեթե անծանոթ մարդու:
Ջրհոս. Այսօր նյարդայնությունը ձեզ վատ ծառայություն կմատուցի: Էմոցիաները վերահսկել չի հաջողվում, իսկ դրանց ուժը պահերով կործանարար է` կարող են տուժել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը: Շրջապատը ձեզանից զսպվածություն, ինքնատիրապետում և խոհեմություն է սպասում և չի թաքցնում իր հիասթափությունը, երբ դուք չեք ցուցաբերում այդ որակները:
Առավոտյան ծագած խնդիրները հաջողվում է լուծել օրվա երկրորդ կեսին, նույն այդ ժամանակահատվածում դուք կարող եք մտերիմների հետ քննարկել ձեզ հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները:
Ձկներ. Օրը հարմար է ցանկացած օգտակար գործունեության համար: Ձեզ համար շատ բարդ խնդիրներ գոյություն չունեն: Գլխավորը` ձեր էմոցիաները վերահսկելն է, քանի որ հենց’ դրանք են ձեզ խանգարում: Իսկ ահա շրջապատի զգացմունքները չի կարելի անտեսել, հակառակ դեպքում անմիջապես կոնֆլիկտներ կծագեն:
Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Այսօր ձեզ հանդիպած մարդիկ շուտով ձեզ օգտակար կլինեն: Անկայուն է ֆինանսական գործերի վիճակը, հնարավոր են լուրջ չպլանավորված ծախսեր, այդ թվում և` բավական զգալի: