Խոյ. Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները, անգամ` եթե խոստովանում եք, որ դրանց հետևելը հանգեցնելու է ապագայում խնդիրներ ունենալուն: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:Ցանկություն է առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում: Եկել է այն օրերից մեկը, երբ նշանի ներկայացուցիչները աչքի են ընկնում աղետալի անհամբերությամբ` նրանց համար անգամ կարևոր չէ, թե ինչ անել, միայն թե` անել անմիջապես:
Ցուլ. Աշխատեք զբաղվել հենց այն բաներով, որոնք ձեզ մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում: Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ, այսօր անօգուտ է` դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք, կնայդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը:
Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել: Այստեղ կարևորը չշտապելն է, քանի որ փայլուն գաղափարները դեռևս դեպի ձեր պայծառ գլուխը շարժվելու ճանապարհին են:
Երկվորյակներ. Անբարենպաստ օր է շփումների համար` ինչ էլ որ ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ, ասվածից ոչ մի բանը ձեզ դուր չի գալիս: Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն, ինչ մտածում եք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ նյարդանացնում է:
Կարելի է ոչ թանկ կենցաղային տեխնիկա գնել, իսկ ահա հագուստ, աքսեսուարներ և զարդեղեն ձեռք բերելուց ավելի լավ է հրաժարվեք:
Առյուծ. Պետք է խոսել ուղիղ և խաղալ բաց` խորամանկություններն ու խարդավանքները բոլորովին այն չեն, ինչն այսօր ձեզ կօգնի նպատակին հասնել: Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք` զրուցակցին աշխուժացնելու համար:
Կույս. Աշխատեք չշտապել` այսօր հենց’ շտապողականությունը կարող է խնդիրների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու` լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք:
Օրը բարենպաստ է շփումների համար` դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում: Ամեն կողմից ուշադրության նշանները, հաճոյախոսությունները և նվերները չեն կարող ձեզ անտարբեր թողնել: Օգնությունն ընդունեք միայն նրանցից, ում լիարժեք վստահում եք:
Ձեր դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը, ընդ որում` դրան դուք հասնում եք առանց լուրջ ջանքերի: Սակայն հիշեք, որ հաճոյախոսություններ շռայլող մարդիկ միշտ չէ, որ անկեղծ են:
Կարիճ. Օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ, այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին: Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի:
Աղեղնավոր. Օրվա առաջին կեսը անիմաստ գործերի և առանց լուրջ պատճառների կոնֆլիկտներ ծագելու ժամանակահատվածն է: Դա ահռելի ծանրաբեռնում է ձեր նյարդային համակարգը: Ցավոք, դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա ինքնուրույն դրանց հասնելն է: Այդ խնդրին վերաբերվեք ծայր աստիճան պատասխանատվությամբ` չէ որ խոսքը գնում է ոչ միայն ձեր տրամադրության, այլ` ինքնազգացողության:
Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են անզուգական գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:
Ձեզ հետաքրքրող հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում դա իրոք վերաբերում է, մի բացեք ձեր գաղտնիքները նրանց առջև, ովքեր դեռևս չեն արժանացել ձեր վստահությանը:
Ջրհոս. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ: Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը, սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը, շեղվել տհաճ հիշողություններից: Զգույշ եղեք նոր ծանոթներ ընտրելիս` այսօր ձեր հանդեպ ուշադրություն ցուցաբերող ոչ բոլորն են արժանի ձեր վստահությանը:
Ձկներ. Այսօր ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել, ընդ որում, իրադարձությունները զարգանում են բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Իմաստ չունի պայքարել ձեզանից ավելի ուժեղների հետ` ավելի լավ է հարմարվել հանգամանքներին, ձգտել պայմանավորվել այն մարդկանց հետ, ումից դուք կախվածություն ունեք: Այո, առանձնապես հաճելի բան չէ անվերջ շուռ ու մուռ գալը` ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, սակայն դա ամեն դեպքում ավելի լավ է, քան կոնֆլիկտներ սադրելը: Հետևեք իմաստուն մարդկանց խորհուրդներին, որպեսզի խուսափեք հետագա սխալներից: