Երգիչ Օլեգ Գազմանովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ռուսական էստրադայի փոփի արքա Ֆիլիպ Կիրկրովը խնդրել է իրեն վաճառել «Единственная моя» երգը։
«Կիրկորովը Սոչիում համերգի ընթացքում լսել է «Единственная моя» երգը, ես նոր ալբոմն էի ներկայացում։ Ֆիլիպը ծաղիկներով եկավ գրիմի սենյակ, ծնկի իջան ու խնդրեց. «Ինձ վաճառիր այս երգը»։ Ես հրաժարվեցի։ Նրա հետ այդ թեմայով երկար ենք խոսել։ Ես թողարկեցի ալբոմը, իսկ հետո նրան այդ երգը կատարելու հնարավորություն տվեցի։ Այդ երգը նրա երգացանկից ամենահայտնին է, եւ ինձ համար՝ որպես կոմպոզիտոր, դա հաճելի է։ Ես շատ ուրախ եմ, որ այդ երգը համապատասխանել է Ֆիլիպին»,- Բորիս Կորչեւնիկովի «Судьба человека» հաղորդման ընթացքում ասել է կոմպիոզիտորն ու երգիչը։
Գազմանովը երգը գրել է երկրորդ կնոջ՝ Մարիա Մուրավյովայի հետ տարաձայնության ընթացքում։ Նա նույնիսկ մտածել է ամուսնալուծության մասին եւ իր զգացումոնքները ներկայացրել է կոմպոզիցիայիում։ «Единственная моя» երգն օգնել է պահպանել հարաբերությունները, վստահ է երգիչը։