Երգչուհի Գայա Արզումանյանը, ով մշտապես ներկայանում է սկանդալային կերպարներով, իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնում է առօրյայի, հանգստի, աշխատանքի մասին պատմող լուսանկարներ եւ տեսանյութեր։

Գայան իր միկրոբլոգում-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է սպորտային կերպարում։ Նա կրում է սպիտակ տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, սպորտային կոշիկներ։ Գայան արձակել է վարսերը, իսկ կերպարը համալրում է արեւայինակնոցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Գայան կրում էր սեւ երանգի, խորը դեկոլտեով տոպ, նույն գույնի ուլտրակարճ կիսատաբատ, իսկ կերպարը համալրել էր մուգ կապույտ գույնի երկարափեշ, թավշյա վերնազգեստը։ Գայան մեմղ շպարով էր, վարսերը հավաքված էին։