Անթերի տեսք ունենալու եւ, ամենակարեւորը, այդպես զգալու համար յուրաքանչյուր աղջիկ պետք է հետեւի ոչ միայն դեմքի, եղունգների, ոտքերի, այլ առավել եւս մարմնի ինտիմ հատվածների մաքրությանը: Գոյություն ունի ինտիմ հիգիենայի մի քանի պարտադիր կանոն.
1. Հարկավոր է օրական 2 անգամ լվացվել տաք ջրով եւ մաքուր ձեռքերով;
2. Հիշեք, որ դաշտանի օրերին ցանկալի չէ լոգանք ընդունել կամ լողալ լողավազանում;
3. Մարմնի ինտիմ հատվածների սրբիչները պետք է միշտ մաքուր լինեն;
4. Գործողությունից հետո հարկավոր է նրբորեն չորացնել, եւ ոչ թե տրորել մարմնի ինտիմ հատվածները՝ դրանց լորձաթաղանթը չվնասելու համար;
5. Դաշտանի օրերին հարկավոր է միջադիրները փոխել օրական 4 անգամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել ենք ինտիմ հիգիենայի տարբեր միջոցների մասին, որոնք կարելի է ձեռք բերել խանութում: Սակայն մարմնի ինտիմ հատվածների խնամքի միջոցներ կարելի է պատրաստել նաեւ տանը:
Էվկալիպտի, երիցուկի կամ դաղձի հիմքով թուրմ
1 ճաշի գդալ էվկալիպտի, երիցուկի կամ դաղձի չոր տերեւների վրա 250 մլ տաք ջուր լցնել: 20 րոպե թրմել եւ քամել: Օգտագործել մարմնի ինտիմ հատվածների մաքրման համար ոչ ավելի, քան 2 անգամ օրական: