Aroxj.am-ը գրում է.
Հիգիենայի տարրական կանոնների պահպանումը առողջության պահպանման կարևոր կետերից մեկն է: Բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ առաջանում են հենց հիգիենան չպահպանելու հետևանքով: Մեծ Բրիտանիայում վերջերս լայնամասշտապ ուսումնասիրություն է իրականացվել պարզելու համար, թե արդյոք մարդիկ զուգարան այցելելուց հետո լվանում են իրենց ձեռքերը:
Ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են: 100 հազար մասնակիցների մեծ մասը խոստովանել է, որ չի լվանում ձեռքերը. Տղամարդկանց 62 տոկոսը և կանանց 40 տոկոսը:
Մասնագետները նշում են, որ զուգարանից հետո ձեռքերը չլվանալը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և մի շարք բակտերիաների ներթափանցման:
Հիգիենայի այս կանոնին չհետևելը կրկնակի վտանգավոր է թույլ իմունիտետով մարդկանց համար: Մասնավորապես հիվանդանոցներում պառկած անձինք պետք է խստագույնս հետևեն այս կանոնին, քանի որ արդենիսկ թույլ դիմադրողականությամբ օրգանիզմ բակտերիաների ներթափանցումը կարող է բարդացումների պատճառ դառնալ, երբեմն էլ մահվան ելքով:
Շարունակությունը` այստեղ: