Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առիթով։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ «Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է... Հանրապետություն... Հայաստանի Հանրապետություն... Ի՜նչ հպարտ է հնչում... Իսկ այդ հպարտության հիմքն ընտանիքն է՝ ուժեղ, կայացած, ավանդապաշտ, օրինակելի ու անսասան։
Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավո՛ր ենք մեծարել ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ... Տոնի առիթով ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ բոլոր Հայ ու Հայաստան սիրող Հայերին»,- ջերմ հրապարակումն այսպես է մակագրել Սարգիս Գրիգորյանը։
Օրեր առաջ արված հրապարակմամբ Սարգիս Գրիգորյանը շնորհավորել էր դստերն՝ Էվային։ «Իմ աշխարհ, իմ հրաշք, իմ ժպիտ ու իմ ուրախություն, այսօր դու դարձար 10 տարեկան... Տեր աստված, ինչ արագ են հոսում տարիները... Դու մեծանում ես, իսկ ես ոչ մի կերպ չեմ ուզում ու չեմ կարողանում հաշտվել դրա հետ։ Քո մանկական աշխարհն այնքան մաքուր է, քո տված հարցերն այնքան միամիտ, որ ես՝ որպես հայր, քեզնից սովորելու շատ բան ունեմ... Դու ինձ խոստացել ես, որ միշտ կլինես առողջ, երջանիկ ու ժպտերես՝ ես հավատում եմ քեզ ու ամեն բան կանեմ, որ խոստումդ կատարես... Օրհնված լինի ճանապարհդ... Շնորհակալ եմ, Տեր, էվայիս համար»,- գրել էր Սարգիս Գրիգորյանը։