Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալյոնա Բաբենկոն կորոնավիրուսով հոսպիտալացվել է։ Այս մաին դերասանուհին հայտնել է Instaram-յան էջում։
Բաբենկոյի խոսքով՝ ինքը ստիպված է եղել հրաժարվել «Танцы со звездами» («Պարեր աստղերի հետ») շոուին մասնակցությունից։ Նա ինքնամեկուսացել է, երբ իրեն վատ է զգացել։ «Ես ինձ պատասխանատու եմ համարել ոչ միայն իմ, այլեւ իմ ընկերներօ, կոլեգաների առողջության համար»,- գրել է արտիստը։
Բաբենկոն հայտնել է, որ գտնվում է բժշկական հաստատությունում բժիշկների հսկողության տակ եւ իրեն արդեն ավելի լավ է զգում։