Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը հայտարարում են, որ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվելու կապակցությամբ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում կկազմակերպվի “Արևավիշապ” գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Փառատոնին կմասնակցեն երգիծանկարիչները, գրազարդերն ու գրաֆիկները՝ ներկայացնելով երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր: Մասնակցիները կարժանանան մրցանակների: Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են ' Ոսկե Արևավիշապ, ԱրծաթեԱրևավիշապ և Բրոնզե Արևավիշապ: Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ՝ ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը “Հայ գրատպության 500 ամյակը” , հայ երգիծանկարիչների ասոցացիայի մրցանակը և նկարիչների միության մրցանակը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 1-ին , ժամը 13:00-ին, նկարիչների միությունում: Աշխատանքները կցուցադրվեն մինչև սույն թվականի ապրիլի 7-ը, նույն օրն էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև, ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում:
ՀՀ Նկարիչների Միության հասարակության հետ կապերի բաժին