Քիմ Քարդաշյան ինքնամեկուսացման մեջ անգամ հանդես է գալիս նորանոր կերպարներով՝ չվախենալով ցույց տալ իր «վայրի բնույթը»: Իրապատում շոուի 39-ամյա աստղը Ինստագրամի իր 171 միլիոն հետևորդների համար լուսանկարների նոր շարք է հրապարակել՝ մակագրելով․ «Հագնվել եմ, բայց գնալու տեղ չկա»։
Այնուամենայնիվ, թեև նա պնդում է, որ «հագնվել է», նրա այս կերպարը ավելի շատ հակառակի մասին է խոսում․ Քիմը այս լուսանկարներում կրում է սպիտակ ներքնազգեստ՝ այն համադրելով կովբոյի ոճի սպիտակ կաշվե կտորի հետ: