Ռեալիթի շոուի աստղ և հայտնի Instagram-մոդել Քիմ Քարդաշյան-Ուեսթը խոստովանել է, որ կեղծամներ է կրում: Այս մասին աստղը պատմել է նոր գրառման մեջ Instagram-ի իր էջում:
Կադրում Քարդաշյանը փափուկ սև կրծկալով և սև զուգագուլպաներով է: Աստղը հավաքել է վարսերը և կերպարը լրացրել բարձրակրունկ կոշիկներով:
Քարդաշյանը նկարահանվել է իր զգեստապահարանում: Մեկնաբանություններում աստղը գրել է, որ շիկահեր վարսերը, որոնցով նա հայտնվել է ավելի վաղ, կեղծամ է: Քիմը, հավանաբար այն օգտագործել է նկարահանման ժամանակ ավելի համահունչ կերպար ստեղծելու համար:
Քարդաշյանը նշել է նաև, որ կարանտինի ընթացքում կարգի է բերում իր զգեստապահարանը: