Հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանը դարձել է իտալական Vogue-ի նոր համարի հերոսուհին։ Նա հայտնվել է հրապարակման շապիկին եւ մեծ հարցազրույց է տվել։
Քիմ Քարդաշյանի լուսանկարների հեղինակը դարձել է իտալացի լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտին։
Քիմ Քարդաշյանը հարցազրույցում խոստովանել է, որ թաքցնում է իր զգացմունքները երեխաներից, եթե նեղվում է իրենց հոր՝ ռեփեր Քանյե Ուեսթի պատճառով։
«Իմ երեխաների հոր հետ ինչ-որ բան է կատարվում, եւ դա ինձ վրդովեցնում է, ես փորձում եմ էմոցիաներ չցուցաբերել: Ես պետք է պատրաստ լինեմ նրանց ասելու, թե ինչու եմ վշտացած, եւ նրանք գուցե կարիք չունենան իմանալու», - բացատրել է նա:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, «վատ բան չկա», քան ասել. «Կմեծանաք, կհասկանաք»։
«Ես չեմ ուզում լինել այդպիսի մարդ: Բայց, եթե ես նեղանամ այն բաներից, որոնք նրանք կարող են հասկանալ, ես անպայման զգացմունքներ կցուցաբերեմ եւ լաց կլինեմ»,- ասել է Քիմ Քարդաշյանը։
Աստղը չորս երեխա ունի նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, 9-ամյա Նորթը, 7-ամյա Սեյնթը, 5-ամյա Չիկագոն եւ 4-ամյա Փսալմը։