Արդեն 2500 տարի մարդկությունը մեղր է օգտագործում, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մեղրը կարելի է ավելացնել տաք ջրին, լիմոնի հյութին, ավելացնել փոքր-ինչ դարչին և ստանալ հիանալի դեղամիջոցներ:
Մեղրի օգտակար հատկությունները
Քաղցրացուցիչ: Շատ խմիչքների և սննդամթերքի մեջ շաքարը կարելի է փոխարինել մեղրով: Մեղրը պարունակում է 69% գլյուկոզա և ֆրուկտոզա և կարող է օգտագործվել՝ որպես բնական քաղցրացուցիչ:
Էներգիայի աղբյուր: ԸստUSDA-ի, մեկ ճաշի գդալ մեղրի մեջ կալորիաների թիվը հասնում է 64 կկալ-ի, իսկ մեկ ճաշի գդալ շաքարավազը պարունակում է ընդամենը 15 կկալ: Մեղրը հեշտ է մարսվում, քանի որ նրանում պարունակվող ածխաջրերը հեշտությամբ փոխարինվում են գլյուկոզայի:
Կատարելագործում է ատլետիկ վարժությունների կատարումը: Վերջին հետազոտությունները պարզել են, որ մեղրը բարձրացնում է աշխատունակությունը, և մարզիկներն ավելի հեշտությամբ են կատարում ֆիզիկական վարժությունները: Մեղրը պահպանում է արյան մեջ շաքարի հավասարակշռված մակարդակը, մարզումներից հետո վերականգնում է գլիկոգենը (glycogen) և մկանների ուժը:
Վիտամինների և հանքանյութերի աղբյուր: Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար: Ընդհանուր առմամբ, մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Մինչդեռ շաքարը չի պարունակում վիտամիններ և հանքանյութեր:
Հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ: Մեղրն ունի հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ, ուստի կարող է օգտագործվել՝ որպես բնական անտիսեպտիկ:
Հակաօքսիդանտներ: Մեղրը պարունակում է մեծ թվովnutraceutical-ներ, որոնք հեռացնում են մարմնից ազատ ռադիկալները: Արդյունքում՝ մարմնի իմունիտետը բարձրանում է:
Վերքերի բուժման համար: Հետազոտությունները պարզել են, որ մեղրն օգնում է բուժել վերքերը: Այն ունի հակամանրէային հատկություններ, արագացնում է մաշկի վերականգնման հատկությունները:
Մեղրը և կոճապղպեղը: Մեղրը և կոճապղպեղը միասին օգտագործելով կարելի է լուծել մի շարք առողջական խնդիրներ:
Շնչառական խնդիրներ: Մեղրի և կոճապղպեղի խառնուրդը հիանալի խորխաբեր միջոց է, այն օգնում է մրսածության, հազի, անգինայի, քթից հոսելու դեպքում:
Ասթմա: Ընդունված կարծիք կա, որ մեղրի, կոճապղպեղի (имбирь) և սև պղպեղի խառնուրդը կարող է նվազեցնել կամ վերացնել ասթման:
Մարսողական խնդիրներ: Նրանք, ովքեր տառապում են մարսողական խնդիրներով, կարող են օգտագործել մեղրի և կոճապղպեղի խառնուրդը: Այդ խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ կոճապղպեղի արմատի հյութին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր: Բացի այդ, կարող եք մեղրն ավելացնել կոճապղպեղով և դարչինով թեյին' այն ավելի առողջարար դարձնելու համար:
Մեղր և կաթ: Կաթի և մեղրի խառնուրդը լավ ազդեցություն է թողնում մաշկի, կենսուրախության վրա:
Մաշկ խնամք: Մեղրը և կաթն ունեն հակամանրէային և մաքրող հատկություններ: Այս հատկություններն ավելի են մեծանում, երբ կաթն ու մեղրն օգտագործվում են միասին: Փայլուն և հարթ մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում առավոտյան խմել կաթի և մեղրի խառնուրդ: Աշխարհի տարբեր spa կենտրոններում օգտագործում են միևնույն չափաքանակով մեղրի և կաթի լոգանքները, որոնք հիանալի ազդեցություն են թողնում մաշկի արտաքին գեղեցկության վրա:
Կենսունակություն: Հայտնի է, որմեկ բաժակ կաթի և մեղրի խառնուրդը բարձրացնում է կենսունակությունը: Կաթը պարունակում է սպիտակուցներ, իսկ մեղրը պարունակում է անհրաժեշտ ածխաջրեր՝ արդյունավետ մարսողության համար:
Հակածերացման հատկություններ: Մեղրը և կաթը միասին ոչ միայն դրական ազդեցություն են թողնում մաշկի, այլև մարմնի վրա' այն դարձնելով առաձգական և երիտասարդ: Հին քաղաքակրթությունների ժողովուրդները' հույները, հռոմեացիները, եգիպտացիները և հնդիկները, կաթով մեղր էին խմում, որպեսզի պահպանեն երիտասարդությունը: Մեղրի և կաթի խառնուրդը համարվում էր կյանքի էլիքսիր, քանի որ այն երկարացնում էր կյանքը:
Հակաբակտերիալ հատկություններ: Հետազոտությունները պարզել են, որ կաթի ու մեղրի խառնուրդը կարող է պայքարել ստաֆիլոկոկ բակտերիայի (staphylococcus bacteria) դեմ, մինչդեռ առանձին վերցված նրանք անզոր են այդ բակտերիային ոչնչացնելու համար: Տարածված կարծիք կա, որ տաք կաթով մեղրը բուժում է փորկապությունը, փորափքանքը և աղիքային խանգարումները:
Մեղր և դարչին: Մեղրի և դարչինի խառնուրդն ամրացնում է իմունիտետը, կարգավորում մարսողական համակարգը, առողջ պահում սրտանոթային համակարգը, ոսկորները, մաշկը, ատամները, մազերը: Այն նաև օգնում է ազատվելու արթրիտից և քորից:
Իմունային համակարգ: Մեղրի և դարչինի խառնուրդը բարձրացնում է իմունային համակարգը, հեռացնում կանոնավոր հոգնածությունը և նպաստում երկարակեցությանը: Այս երկուսի խառնուրդը կարող է օգտագործվել մրսածությունը և գրիպը հաղթահարելու համար:
Մարսողություն: Մեղրը և դարչինը բարելավում են մարսողական համակարգը, հեռացնում են գազերը ստամոքսից և աղիներից, բուժում են ստամոքսի ցավերը, փորկապությունը, միզապարկի ինֆեկցիաները և մարսողության խանգարումները:
Քոր: Մեղրի և դարչինի խառնուրդը հաճախ է օգտագործվում միջատների խայթոցները բուժելու նպատակով:
Մաշկի խնամք: Մեղրի և դարչինի համակցությունը լավացնում է մաշկի որակը, բուժում մաշկային ինֆեկցիանեը և բշտիկները:
Մազերի խնամք: Մեղրը և դարչինը սնում են մազերը, կրճատում մազաթափությունը և նպաստում մազերի աճին:
Ատամների խնամք: Մեղրի և դարչինի խառնուրդն օգտագործվում է ատամների խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի համար: Այն վերցնում է ատամի ցավը և օգտագործվում է բերանի տհաճ հոտից ազատվելու համար:
Արթրիտ: Մեղրը և դարչինը մեղմում են արթրիտով հիվանդների ցավը:
Առողջ սիրտ: Մեղրը և դարչինը կրճատում են արյան մեջ խոլեստերինի քանակը և այդպիսով ապահովում սրտի առողջությունը:
Տարածված կարծիք կա, որ մեղրը և դարչինը բուժում են քաղցկեղը, տղամարդկանց անպտղությունը և լսողության խանգարումները
Ինչպե ՞ս նիհարել՝ մեղր օգտագործելով
Մեղրը և դարչինը կարող են օգնել նրանց, ովքեր ցանկանում են նիհարել: Մարդիկ կարծում են, որ մեղրը քաղցրեղենի տեսակ է, և այն կարող է ավելացնել քաշը: Անշուշտ, մեղրը պարունակում է շաքար, բայց, ի տարբերություն մշակված շաքարի, մեղրը, պարունակում է նաև վիտամիններ և հանքանյութեր: Շաքարը մարսելու համար օգտագործվում են մարմնում պահեստավորված վիտամինները և հանքանյութերը, որն էլ կրճատում է այս սննդարար նյութերի քանակն օրգանիզմում: Հիշեցնենք, որ վիտամինները և հանքանյութերը հարկավոր են ճարպերը և խոլեստերինը լուծելու համար: Երբ դուք ուտում եք չափից շատ շաքար, ավելացնում եք քաշը ոչ թե նրա կալորիաների հաշվին, այլ նրանում վիտամինների և հանքանյութերի պակասից:
Մեղր և տաք ջուր: Ընդհանրապեսճարպն օրգանիզմում մնում է՝ որպես չօգտագործված ռեսուրս, և ավելացնում է քաշը և մարմնի ծալքերը: Հայտնի է, որ մեղրը մոբիլիզացնում է պահեստավորված ճարպը: Ճարպն այրվում է, որպեսզի էներգիայով ապահովվի օրգանիզմը, և այրվելու հաշվին էլ նկատում եք քաշի նվազում: Խորհուրդ է տրվում առավոտյան սոված ստամոքսին օրական խմել 1ճ/գ մեղրի և նույն չափաքանակով տաք ջրի խառնուրդ:
Մեղր և լիմոնի հյութ: 1 ճ/գ տաք ջրին ավելացրեք նույն քանակությամբ լիմոնի հյութ և մեղր և խմեք առավոտյան սոված վիճակում, քաշը նվազեցնելու համար:
Մեղր և դարչին: Նիհարելու համար օգտագործվող մյուս խառնուրդը պատրաստելու համար վերցրեք 1ճ/գ դարչինի փոշի, նույն քանակությամբ մեղր և մեծ բաժակ տաք ջուր և խմեք այս խառնուրդն առավոտյան սոված փորին:
Մեղրը լավացնում է նաև մարսողությունը և այսպիսով օգնում քաշի նվազեցմանը: Շատ ուտելուց հետո կարելի է մեղր կուլ տալ, որպեսզի սնունդն արագ մարսվի: Շատ մարդիկ դադարում են ուտել, որպեսզի քաշը նվազեցնեն: Հեռու մնացեք նման պրոցեսներից, եթե բավարար քանակությամբ վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով և կալորիաներով հարուստ սննդամթերք չօգտագործեք, ապա Ձեր իմունային համակարգը կթուլանա: Քաշ գցելու համար պետք է պարզապես կրճատել կալորիաների քանակը, այլ ոչ թե հրաժարվել դրանցով հարուստ սննդամթերքից: Եվ վերջում, չմոռանաք կանոնավոր ֆիզիկական վարժությունների մասին, որպեսզի քաշ գցելը դառնա արդյունավետ: