Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի Սիդնեյ քաղաքի արվարձաններից մեկի բնակչուհին 32 հազար ավստրալացի դոլար է շահել՝ դստեր նվիրած վիճակախաղի տոմսով։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Կինը պարբերականի հետ զրույցում ասել է որ ինքը պարզապես սեղանի մոտ նստած թեյ է խմել, երբ որոշել է դստեր կողմից Մայրերի տոնի առթիվ նվիրված վիճակախաղի տոմսի պաշտպանիչ շերտը ջնջել եւ տեսնել, թե արդյոք շահել է։ «Ես ճչացի՝ «Կարծես թե շահել եմ»։ Հետո մենք մի քանի անգամ ստուգեցինք տոմսը, համոզվելու համար, որ իրեք շահել ենք»,- ասել է ավտրալուհին։