Ինքնամեկուսացումը ոչ մի կերպ չի անդրադարձել Անաստասիա Վոլոչկովայի կազմվածքի վրա, միայն դրական առումով։ Բալետի պարուհու երկրպագուները դրանում համոզվել են նրա Instagram-յան էջում հերթական հրապարակման շնորհիվ։ Աստղը լուսանկարում սեւ, կիսաթափանցիկ բոդի է կրել, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։
Շիկահեր պարուհին լուսանկարվել է բազմոցին, բայց ոչ թե պառկած, այլ նստած։ Նա մազերը ետ է տարել, նվազագույն պար ընտրել եւ բաց գույնի մատնահարդարում։ Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհին հանգստանում է սիրելի տղամարդու ընկերակցությամբ։
«Այս հիասքանչ, տաք օրերը հարկավոր է զարդարել գեղեցկությամբ, ուրախությամբ, սիրով, ռոմանտիկայով, որպեսզի ապրելու ցանկություն լինի։ Եվ հարկավոր է միշտ պահել մարզավիճակը։ Անկախ մեկուսացումներից»,- գրել է նա։
Հանրությունը հիացմունքով է նայել Անաստասիայի սլացիկ կազմվածքոին. «Չափազանց անկեղծ», «Նաստյա, ամեն ինչ երեում է», «Այո՛, սլացիկ կազմածք ունի, բայց չափազանց անկեղծ հագուստ է», «Կազմվածքը լավ է, բայց կերպարը գռեհիկ է»,- մեկնաբանել են նրանք։