Թոմ Քրուզն ու Իլոն Մասկի SpaceX ընկերությունը տիեզերքում նոր մարտաֆիլմ կնկարահանեն։ Deadline-ի հաղորդմամբ՝ նախագիծը, որը բնութագրվում է որպես արկածային, կստեղծվի ՆԱՍԱ-ի հետ համագործակցությամբ։

Աղբյուրների հաղորդմամբ՝ ժապավենը հաստատապես «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի շարունակություն չի լինի։ Նախագիծն առայժմ ստուդիա չունի, այս մշակման վաղ փուլում է։

 

«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի հերթական ժապավենի նկարահանումները պետք է սկսվեին 2020թ.-ի սկզբին Եվրոպայում, սակայն հետաձգվել են նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Նկարահանման գրաֆիկը չի հստակեցվում։