Քիմ Քարդաշյանի երկրպագուները տարակուսանքի մեջ են մնացել նրա վերջին լուսանկարներից հետո։ Ռեալիթի-շոուի աստղի մազերի մեջ անսպասելիորեն հայտնվել է մարմնի լրացուցիչ մի մաս եւ սարսափելի է ստացվել։ Պատճառը չափից շատ ֆոտոշոփն է։  

Քանյե Ուեսթի կինը երկրպագուների հետ կիսվել է անկեղծ ֆոտոշարքի կադրերով։ Աստղը կերպարանք է ընդունել օձի պրինտով տոպով եւ տպավորիչ կիսաշրջազգեստով, որը նա սեքսուալ կերպով իջեցրել է փարթամ ազդրերից:

«Քիմ, դու մոռացել ես քո երրորդ ձեռքը մազերում», — գրել են մեկնաբանություններում: Լուսանկարը մոտ դիտելիս երեւում են Քարդաշյանի «երրորդ» ձեռքի մատները՝ եղունգների վրա օձի «մանիկյուրով»։

 

Նշենք, որ Քարդաշյանն արդեն առաջին անգամը չէ, որ հայտնվում է նման անհարմար իրավիճակում, իսկ օգտատերերը զարմանում են նրանց անուշադրության վրա, ովքեր խմբագրում են հայտնիների լուսանկարները: