Երգչուհի Շպռոտը, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, միշտ առնաձնանում է իր համարձակ կերպարներով։
Այս անգամ երգչուհին «կարանտինային» ֆոտոշարք է ներկայացրել, որում կրկին անկեղծ կերպարում է։ Շպռոտը հետաքրքիր նախշերով բոդի է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, վառ շպար ընտրել. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ «Կարանտինային ֆոտոշարք»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում էր։ Նա խորը լանջաբացվածքով հագուստ էր կրում, արձակել էր մազերը։ Երգչուհին նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։