Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն արտերկրից Հայաստան վերադառնալուց հետո մեկուսացվել է Ծաղկաձորում:

Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ծաղկաձորում եմ … Դեռ չեմ հասել տուն (ասեմ ավելին, 14 օր փակված եմ լինելու սենյակում), բայց մեկ է սիրտս արդեն խաղաղ է ու երջանիկ»,-գրել է նա:

Հովհաննիսյանը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում և կորոնավիրուսի տարածման պատճառով չէր կարողանում վերադառնալ Հայաստան:

Երգչուհին նշել էր, որ «Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսն արդեն իրականացվել է, սակայն մի քանի կարևոր համերգներ առջևում է: Կորոնավիրուսի պատճառով Հովհաննիսյանը հետաձգել է առաջիկա մենահամերգները: