Երգչուհի Արմինկան ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է քրոջ հետ։
«Ապրիլի 10-ին Ամերիկայում տոնում էին քույր-եղբայրների օրը: Ու քանի որ մենք երկուսս էլ ծոմապահության ընթացքի մեջ էինք, ես ուշացած եմ այստեղ շնորհավորում քրոջս»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին փայլուն հագուստ էր կրում։ Նա նվազագույն շպարով էր, արձակել էր մազերը։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էր նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը թող նոր սկիզբ, լույս, խաղաղություն ու հույս բերի։ Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- գրել էր նա։