Ամեն դեպքում, Ռիտա Օրան զուր չէ տանը մարզումներով զբաղվում. նրա աշխատասիրության եւ համառության արդյունքն ակնհայտ է։ Երգչուհին արդեն հիմա պատրաստ է ամբողջ գեղեցկությամբ ցուցադրել կազմվածքը՝ առանց սպասելու ամռանը։
De La Vali ապրանքանիշի զգեստը, որը ոտքի հատվածում խորը կտրվածք ունի, ընդգծում է նրա կազմվածքը։ Երգչուհու այդ կերպարն, ակնահայտորեն, դուր է եկել նրա հետեւորդներին, որոնք շտապել են բազմաթիվ հաճոյախոսություններ գրել նրան. «Իսկական կատարելություն», «գեղեցիկ, ինչպես միշտ», «բնական գեղեցկության թագուհի»։