Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։
Instagram-ում հրապարակված կադրում Մարիամն ու Գոռը սեւ երանգի հանդերձանք ենք կրում։ Դերասանուհին արձակել է վարսերը եւ ընդգծված շպար ընտրել։ Սիրով լի լուսանկարին կից Մարիամը դիմելավ իր հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրել է․ «Ի՞նչ է Ձեզ համար սերը։ Հ.գ ինձ համար անբացատրելի, անհասկանալի զգացողություն,առանց բառերի»։
Ավելի վաղ Մարիամը լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․ «Երկար չեմ գրի... բացարձակ կապ չունի այս խոսքերը կարանտինի եւ տանը պարապ փիլիսոփայելու հետ: ԵԿԵՔ ՄԱՔՐԵՆՔ ՄԵԶ: Մաքրենք նախանձից, մաքրենք դիմացինի ունեցածին եւ հաջողություններին վատը կամենալուց: Ստեղծեք Ձերը: Աշխատեք եւ հասեք Ձեր նպատակներին: ՈՉ ՄԵԿԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ ԴՐԱՆՈՒՄ: Մեր նեգատիվը ուրիշի վրա եկեք չբարդենք: Ժպտացեք։ Ու ինչքան կարող եք, դրական եղեք: Սիրում եմ Ձեզ»։