Սերիալային, երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա ամեն օր իր էջի հետեւորդներին ուրախացնում է իր հմայիչ լուսանկարներով, առօրյայի, ժամանցի, աշխատանքի մասին պատմող տեսանյութերով:
Հմայիչ հայուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում Մարիամը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։ Գոռը գրկել է Մարիամին։ Իսկ սիրառատ կադրին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Ձեր կարծիքով մեզնից ո՞վ է ➖և➕-ը։ Գրեք մեկնաբանության մեջ,ինձ անկեղծ շատ հետաքրքիր է ինչ եք դուք մտածում»։