Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, ԱՄՆ-ից վերադարձել է Ռուսաստան։ Այժմ նա երեխաների հետ գտնվում է երկու շաբաթվա կարանտինում։ Օքսանան Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել, որում պատմել է ապագայի իր ծրագրերի մասին:
«Մենք վերջապես տանն ենք։ Այս պահը ես, իհարկե, բոլորովին այլ կերպ էի պատկերացնում, բայց պետք է ընտելանալ նոր իրականությանը։ Այժմ ես պետք է մտածեմ միայն իմ եւ երեխաների մասին, փորձեմ ապրել սովորական կյանքով ու լինել նախկին ուրախ մայրիկը։ Երեխաները մեղավոր չեն, նրանք չպետք է տառապեն մեծահասակների արարքներից», — նշել է նա։
Ջիգանը կնոջ հետ, ըստ ամենայնի, դեռ շարունակում է ապրել նույն տանը։ Ճիշտ է, առաջին օրը Մոսկվայում ռեփերը անցկացրել է ոչ թե ընտանիքի կողքին, այլ ստուդիայում, որտեղ ձայնագրել է կարանտինի կանոնների մասին նոր երգեր, ամենայն հավանականությամբ, չի լսել: Ջիգանը խախտել է նրա գլխավոր պայմաններից մեկը եւ տուն հրավիրել հյուրեր։
Ռեփերը հայտնվել է սկանդալի կենտրոնում Instagram-ի ուղիղ եթերում անկեղծություններից հետո։ Աստղային հայրիկը իրեն ոչ ադեկվատ էր պահում։ Նա սափրել էր հոնքերն ու մորուքը, հայհոյել ու դստերը գարեջրի է ուղարկել։