Այսօր ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ու նրա 31-ամյա կինը դարձել են ծնողներ: Պետրոսյանի համար սա երկրորդ զավակն էր, Տատյանա Բրուխնովայի համար՝ առաջնեկը:
Ըստ տեղեկությունների՝ փոքրիկը ծնվել է մարտի 13-ին՝ Դուբայի բժշկական կենտրոններից մեկում: Նրանք գաղտնի են պահում նաև երեխայի սեռը, սակայն, ըստ ասեկոսեների՝ երեխան տղա է: Երկու ծնողներն էլ անչափ երջանիկ են և վայելում են ծնողական բերկրանքը, StarHit-ին հայտնել են զույգի ընկերները:
Ընտանիքը վերջերս Դուբայից վերադարձել է Մոսկվա, որտեղ այժմ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի վտանգի պատճառով:
Ուշադիր հետևորդները նկատել են, որ Պետրոսյանի կնոջ՝ Տատյանայի վերջին լուսանկարներից չէր երևում նրա կլորացած որովանը, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ զույգն օգտվել է փոխնակ մոր ծառայությունից: