Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում պատկերված է նրա ամուսինը՝ երգիչ Արամեն։ Նա կանգնած է պատշգամբում, իսկ գրկին, ամենայն հավանականությամբ, նրանց որդին է։ Հետեւորդները գնահատել են ջերմ լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Լուսավոր նկար»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը սեւ սպորտային տաբատ էր կրում եւ վարդագույն բլուզ։ Նա արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Մի մոռացեք ձեր հանգստի մասին. կլինի դա տանը, թե ինչ-որ վայրում»: