Օլիգարխ, հայտնի Մարիա Չիգիրինսկիի դստեր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Super-ը՝ վկայակոչելով Mash ալիքը։ Մասնավոր ինքնաթիռը, որում գտնվել է աղջիկը, վերջերս վայրէջք է կատարել Վնուկովոյում։ Նա եկել է Սոչիից, իսկ մի քանի օր առաջ հանգստանում էր Կուրշեւելում։
Հիմա Մարիային հոսպիտալացրել են, հիվանդանոցում նրանից COVID-19-ի համար եւս մեկ անալիզ կվերցնեն։ Եթե ախտորոշումը հաստատվի, Չիգրիսկայան ընտանիքի հետ կարանտինում կլինի։
Մարիան հաստատել է, որ մտերիմների հետ կարանտինում է, գրում է Cosmo-ն։ «Այսօր գիշեր, երբ եկանք, մեզ շտապ կարգով պարտադրել են էքսպրես-թեստեր հանձնել՝ առանց ինքնաթիռից դուրս գալու։ Իսկ այժմ մենք պարզապես սպասում ենք արդյունքներին։ Մեր ամբողջ ընտանիքը կինքնամեկուսացվի, քանի դեռ վարակի հետ կապված իրավիճակը չի հանգստացել»,- հայտարարել է Չիգիրինսկայան։