Երգչուհի Լեդի Գագայի պատվին միջատների նոր տեսակ են անվանել, որոնք դասվում են կնճիթավոր ճպուռների շարքին։ CNN-ի հաղորդմամբ՝ Իլինոյսի համալսարանի ասպիրանտ Բրենդան Մորիսը նոր տեսակ է բացահայտել եւ այն անվանել Kaikaia gaga։
«Եթե պետք է միջատ լինի, որը անվանվելու է ի պատիվ Լեդի Գագայի, այն պետք է սապատավոր լինի, քանի որ հենց այն ունի զվարճալի պոզեր եւ ոճի յուրօրինակ զգացում։ Դրանք առհասարակ նման չեն ինչ-որ բանի, որը դուք երբեւէ տեսել եք»,- ասել է Մորիսը։
Մորիսը չի կորցնում այդ տեսակի եւս մեկ ներկայացուցչի գտնելու հույսը, ինչի համար պատրաստվում է Նիկարագուա մեկնել։ Հենց այդ երկրի տրոպիկական անտառներից են ճանճեր բերվել նրա փորձի համար։