33-ամյա Ստեֆանի Ջերմանոտտան, որը հանդես է գալիս Լեդի Գագա բեմական անվամբ մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Երգչուհին խոստովանել է, որ իրեն գեղեցիկ չի համարում։
Հայտնի աստղը դարձել է Allure-ի նոր համարի հերոսուհին։ Նա հրատարակության համար նկարահանվել է էֆեկտիվ կերպարներում, ինչպես նաեւ պատմել է իր արտաքինի ընկալման մասին։
«Ես ինձ երբեք գեղեցիկ չեմ համարել, հիմա նույնպես լինում են պահեր, երբ ինձ գեղեցիկ չեմ զգում», - կիսվել է Լեդի Գագան։
Կատարողի խոստովանության համաձայն իր նման անվստահությունը կապված է երիտասարդ տարիքում իր հասցեին լսած խաղրանքների հետեւանք են։